National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.03.2024
ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը
1 / 3

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը  ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել են նախագծերի գնահատականների, շինարարության գների, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավվելու լրացուցիչ միջոցներ՝ ծրագիրը ավարտին հասցնելու համար:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ այս վարկային ծրագրի շրջանակում վերանայվել է քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան: Ամրագրվել է 9 բալի սեյսմակայունություն, եւ բոլոր ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացվում են այդ պահանջներին համապատասխան:

Հիմնական զեկուցողը նշել է, որ մինչ այժմ իրականացվել են  10.700 աշակերտի համար նախատեսված շինարարական աշխատանքներ, մինչդեռ  ամբողջ ծրագիրը նախատեսում է 46 դպրոցի՝ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Նա հավելել է, որ ծախսվել է ֆինանսական միջոցների 80 տոկոսը:

«Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավվել 66,1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ վարկ»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հարցին, թե երբ կավարտվեն 46 դպրոցների շինարարական աշխատանքները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Նրա խոսքով ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվական եւ 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնց շրջանակում կլինեն դպրոցներ, որոնց շինարարական աշխատանքները  կավարտվեն 2027 թվականին:

Հարակից զեկուցող, ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին: 

Օրենքն ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am